«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը սկսել է խորհուրդներ տալ «Մեդիա պաշտպանին», խոսել է տեղեկատվական աղբի, մեդիա դաշտը երկու մասի բաժանելու, տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։ ԱԺ պատգամավորը լավ չի պատկերացնում` ինչ ասել է օբյեկտիվ լրատվություն։ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին ուզում ենք տեղեկացնել, որ քաղաքացիներին պաշտոնական տեղեկատվություն հաղորդելը նաեւ`ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի ջանքերով, Հայաստանում դարձել են իրարամերժ իրականություններ:
Դրա ապացույցը պաշտոնական տեղեկատվությանը հետեւելու եւ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելու հետեւանքով Հայաստանի կապիտուլյացիան է պատերազմում։ Ինչ վերաբերում է պաշտոնյաների հարցազրույց տալու իրավունքին, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին տեղեկացնենք, որ լրատվամիջոցները նրա համար են, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի իր կողմից վարձված պաշտոնյաների գործողությունների մասին։
Իհարկե, պաշտոնյան ինքն է որոշելու տա հարցազրույց, թե ոչ, բայց հրաժարվելը նշանակում է, որ վարձու պաշտոնյան թաքցնում է, թե ինչու է ուտում հարկատուների տրամադրած հացը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը