08 01 2021

Սոֆյա Հովսեփյանը լքում է «Իմ քայլը» խմբակցությունը և գործելու է որպես անկախ պատգամավոր

Սոֆյա Հովսեփյանը լքում է «Իմ քայլը» խմբակցությունը և գործելու է որպես անկախ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր : 

Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել , սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք: 

Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ, քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու:

Հարգանքով՝ ձեր Սոֆյա»,– գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ