News.am-ը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Սա Հայկ Մարությանի հերթական արձակուրդն է, որն, ի դեպ, հիմնականում 2020թ․-ի չօգտագործված օրերից է եւ մի քանի օր 2021թ․-ի արձակուրդայինից։ Քաղաքապետը արձակուրդում կլինի մինչև հունվարի 22-ը ներառյալ»,- նշեց Հակոբ Կարապետյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը