08 01 2021

Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից հանդիպում է պահանջում

Վազգեն Մանուկյանը ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից և ԳՇ պետից հանդիպում է պահանջում

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին,

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին,

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին

Հարգելի՛ պարոնայք, Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել:

Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում:

Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։ Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։ Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ: Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ։

Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժում​​ 08.01.2021թ.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ