08 01 2021

Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա․ անհետ կորածի հարազատ

Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա․ անհետ կորածի հարազատ

Էջմիածնի զորամասի մոտ նստացուցի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկի  հարազատը նշեց․

«Իրենք ծախել են, փողը վերցրել են, դրա համար էլ չեն կարողանում գնալ էնտեղ, թուրքերը կխեղդեն, կասեն՝ բերեք, մեր փողերը տվեք։

Կանգնում, ասում են՝ շուտվա ծախած էր, նոր չենք ծախել։ Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա, 18-20 տարեկաններին ինչի՞ տարար սպանեցիր։ Ասում է՝ ժողովրդին հարցրի՝ ուզո՞ւմ եք պատերազմ անենք, թե՞ առանց պատերազմի հողերը տանք։ Հլը հարցին նայիր, վարչապետն է»,- ասաց տղամարդը։

«Բա սկզբից ռազվետչիկներին ուղարկեիր, տեսնեիր՝ տարածքը մաքուր է, թե չէ, ոչ թե երեխեքին՝ 3 ավտոբուսով իրար հետեւից առանց որեւէ մի բանի տանեիր։ Տարան երեխեքին՝ կեսն ավտոբուսի մեջ քնած, կեսը՝ արթուն»,-նշեց տղամարդը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ