07 01 2021

Տվեք պարզաբանում Մանե Գևորգյան, անտեղյակությունը ծնելու է քաոս. Հրանտ Սարկիսով

Տվեք պարզաբանում Մանե Գևորգյան, անտեղյակությունը ծնելու է քաոս. Հրանտ Սարկիսով

Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը գրում է.

«Խիստ կարեւոր է, որպեսզի վարչապետաց Պրես-սեկրետարը ոչ թե անհասկանալի մտքեր արտաբերի այլ մեզ՝ Հանրապետության քաղաքացիներիս, իշխանության միակ ու անբեկանելի հասցեատիրոջը, ասել կուզեմ՝ սուվերենին, ներակայացնի հունվարի 11-ին տեղի ունենալիք հանդիպման օրակարգը։

Սա խիստ կարեւոր է, քանի որ ըստ անհրաժեշտության ես ու մենք ենք զենք վերցնելու, ես ու մենք պետք է տեղյակ լինենք, թե մեր ուսերին ինչ պարտք ու պարտականություն է դնում վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը։ Տվեք պարզաբանում տիկին Մանե Գևորգյան, այլապես ապատեղեկատվությունը, անտեղյակությունը ծնելու են քաոս, ինֆերնո, լեւիաֆան… իսկ այդ ամենը ծնողը լինելու եք դուք ու օրվա վարչախումբը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ