07 01 2021

Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. Mediaport

Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․

«Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։

Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։

Մյուս մանրամասները՝ առաջիկայում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ