Panorama.am-ը գրում է․ «Լինում են գեղարվեստական ֆիլմեր կամ գրքեր, որոնք դիտելիս կամ կարդալիս մտածում ես՝ էս ի՜նչ երևակայություն ունի հեղինակը։ Բայց մեկ էլ կյանքում այնպիսի իրադարձություններ են լինում, որ ասում ես՝ ոչ մեկի երևակայությունը չէր հերիքի նման սյուժեներ հորինելու համար։ Օրինակ այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում հատկապես 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո։ Մղձվանջների անվերջանալի շարան։
Ամենասարսափելի մղձավանջն էլ այն է, որ վարչապետի աթոռին դեռևս սերտաճած է մնում և շարունակում է իր դավադիր ծրագրերն իրականցնել երկիրը գիտակցաբար պատերազմիտարած, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած և «բանավոր ըմբռնման» արդյունքում ՀՀ տարածքը թշնամուն տվող պետական դավաճանը։ Պատերազմի մեջ գտնվող երկրների ղեկավարների միջև բանավոր համաձայնությունը ո՞րն է։ Տեսանք, թե ինչի հանգեցրեց Դուշանբեիվերելակի բանավոր զրույցը։ Էլ չենք ասում, որ նույնիսկ նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթուղթըմիլիոն հարցերի տեղիք է տալիս, ուրմնացազգադավիբանավորպայմանավորվածություններըկասկածներչներշնչեն։ Արդեն տեսնում ենք, թե ոնց են Սյունիքի համայնքներից ու ճանապարհներից կտորներ պոկոտվում բանավոր համաձայնությունների արդյունքում։
Սա պետություն է ի վերջո, թե՞ խաղամոլների ակումբ։ Ով ում ի՞նչ է խոստացել, ինչի՞ դիմաց, ի՞նչ պայմաններով․․․ Չգիտե՛նք, միայն տեսնում ենք, որ խաղադրույքն արված է մեր հողերի ու մեր անվտանգության վրա։ Մենք անտեղյակ ենք, թե մեր գլխին ովքեր ինչ առուծախ են անում, բայց տեսանելի է, որ 2018-ի ապրիլից սկսված մեծ խաբեությունը հասել է իր վերջնական փուլին՝ Հայաստանը որպես ինքիշխան պետություն վերացնելուն։ Ամերիկացին ու բրիտանացին, ռուսն ու թուրքն են մեր վաղվա քարտեզն ու կարգավիճակը ճշգրտում, իսկ մենք մի դավաճանի էլ չենք կարողանում հեռացնել երկրի ղեկավարումից։
Ավելին, չենք էլ կարողանալու արգելել, որ հունվարի 11-ին Մոսկվա բանակցությունների չգնա պատերազմը խայտառակ ձևով տանուլ տված հայրենադավը։ Հիմա ո՞նց աշխարհին հասկացնենք, որ չե՛նք վստահում նրան, որ դավաճանի պիտակը ճակատին դաջված սրիկան իրավունք չունի ներկայացնել հայ ժողովրդին։
Հասարակության գիտակից շերտը ասել ու ասում է, որ սույն արարածի ոչ բարով ղեկավարումը միայն աղետներ է բերել ևդեռ բերելու է մեր պետությանը։ Որպես կառավարիչ, նա և իր ողջ թիմը ձախողել են բոլոր ոլորտները, քայքայել են Հայաստանի տնտեսությունն ու բանակը,և արել են այդ ամենն այնպիսի ջերմեռանդությամբ, որ բնորոշ կարող էր լինել միայն թշնամուն։ Հենց հիմա, միթե թշնամու արարք չէ հայ հասարակությունից ծածուկ ինչ-որ փաստաթղթերի ստորագրումը Բաքվում կամ Մոսկվայում։ Արդեն ակներև է, որ այս վարչախումբն իր գործունեությամբ օգուտ է տալիս միայն ադրբեջանցուն ու թուրքին։
Ի՞նչ երաշխքիքներ ունեք, որ օգտվելով Նիկոլի թուլությունից և իրենց հանդեպ ունեցած լիակատար ենթակայությունից՝ Թուրքիան կամ Արդբեջանը նոր պատերազմ չեն սկսի Հայաստանի դեմ ասենք գարնանը, երբ եղանակը կտաքանա և իրենց կորուստները համալրած կլինեն։ Չէ որ ակնհայտ է, որ պատերազմն իրենց համար դեռևս ավարտված չէ։
Հենց այսօր, երբ մենք ընկած դավաճանի հրաժարականն ենք պահանջում՝ անդադար կարկամելով նրա անսահման անբարոյականությունից և անամոթությունից, Ադրբեջանն իր ոտքն է պնդացնում ՀՀ տարածքում՝ GPS-յան կասկածելի սահմանազատումներով իրենով անելով ռազմավարական նշանակության մայրուղիների զգալի հատվածներ։ Հայաստանի համար գերկարևոր Իրանի հետ կապող Մ 2 միջպետական ճանապարհըորոշ հատվածներ արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ են։ Արդյո՞ք հենց այս սցենարը նկատի չուներ ազգադավը, երբ 2018-ին բոլթոնյան այցից հետո ակնարկեց, որ հնարավոր է փակվի Իրան-Հայաստան ճանապարհը։
Կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլն իր տերերի և իր մանկլավիկների հետ միասին հետևողականորեն իրականացնում է նախանշված հայակործան ծրագրերը՝ փչացնելով հարաբերությունները մեր ավանդական բարեկամների հետ։ Դատելով իշխանությունների բացահայտ թրքասիրությունից և նրանց կողմից Ռուսաստանի հետ եղած հարաբերությունների փչացմանն ուղղված քայլերից՝ բրիտանա-սորոսա-բոլթոնյան- թուրքական ծրագրի այսօրվա խնդիրը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է։ Ըստ էության, հետխորհրդային տարածքում իրականացված բոլոր գունավոր հեղափոխությունների գերխնդիրը ՌԴ թուլացումն է, և հայկական «թավշյա հեղափոխությունը» բացառություն չէր։
Հանուն արդարության պետք է ասել, որ այս գլոբալ ծրագիրը Հայաստանում իրականցնելու համար «տերերն» ընտրել են իր ստորության մեջ կատարյալ տեղական գործիքի, ում համար հայրենիք, արյուն, գեն, հավատ, հումանիզմ, ամոթ ու արժանապատվություն հասկացություններ պարզապես գոյություն չունեն։Նմանէ այն ֆիլմերին, որտեղ հիվանդ երևակայությամբ ու հոգեբանությամբ մոլագարի ձեռքին է հայտնվում միջուկային մարտագլխիկ։ Եվ քանի դեռ այդ մոլագարը հիմնավորապես մեկուսացված չէ, մեր երկրում մղձավանջները կշարունակվեն։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը