Նախագահ Պուտինը կարող է զանգահարել և ասել՝ այս ի՞նչ ես ասել: Նման բան լինում է: Այդ մասին հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև՝
«-Լինում է: Փառք Աստծո, ոչ հաճախ, սակայն լինում են պահեր, որոնք հետո հարկ է լինում շտկել:
- Աշխատանքից ազատման եզրին հաճա՞խ եք կանգնած եղել:
-Դե, եղել են լուրջ քննադատության դեպքեր:
- Երբ նախագահը քննադատում է, ապրելը չի՞ գալիս:
- Այո, լինում է, որ չի գալիս: Երբեմն խիստ է քննադատում, այո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը