«Հայրենիք» կուսակցությունը հայտնում է․
«Այս գիշեր հրոսակները վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։ «Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։ «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։ Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին լռեցնելու բիրտ ու հակաօրինական միջոցները բախվելու են պայքարի ավելի հուժկու միջոցների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը