30 12 2020

Հայրենիքն ասֆալտի հետ փոխանակողները․ Լիլիթ Գալստյան

Հայրենիքն ասֆալտի հետ փոխանակողները․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալի նկատմամբ, ում հրամանի արդյունքում ՍԹՍ-ի հարվածից զոհվել են 18 զինծառայողներ ...

Մեր հազարավոր զոհերը, մեր ողբերգական, անդառնալի պարտությունն ունի մեկ հիմնական մեղավոր և մեկ հիմնական պատասխանատու. դա երկուս ու կես տարի ՀՀ ղեկավարումն իրականացնող նիկոլն է, իր քաղաքական թիմով, իր արժեհամակարգով, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը կազմաքանդելու անառարկելի հանձնառությամբ: Կատարվածն այլ բան, քան պետական դավաճանություն չի կարող չգնահատվել, և այն շարունակվում է ամեն օր՝ ՀՀ սահմանների բզկտումով և պետական անտերությամբ…

Թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը քր. գործ չի հարուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ նիկոլ փաշինյանի նկատմամբ, որը բանավոր ըմբռնումով թուրքին հողեր է հանձնում, թ՜ե տարակուսելի է, թե՝ պարզ. ըստ էության տեղի է ունենում քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանության և անձամբ նիկոլի շահերի սպասարկում, քաղաքական կամակատարություն… Դատաստանը լինելու է. իրակությունից փախուստ չկա… նիկոլիզմով բթացած ու բանականությունը կորցրած ոմանք դեռ մերժում են տեսնել, որ մեր հարավային դարպասներից շուտով թուրքն իրենց տներն է մտնելու…

Եվ այս ամենի ֆոնին զարհուրելի է լսել, դժվար է պատկերացնել, որ կան որոշ ստահակների, որոնք ինչ-որ ճանապարհների ասֆալտապատումն ու ստրուկի կարգավիճակից սեփական ազատագրումը նժարում են ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ կորստի հետ: Դուք ինչպե՞ս եք կարողանում այդքան համոզված, այդքան անվարան Հայրենիքը ձեր կերակրափողի մակարդակի իջեցնել: Միևնույն է՝ ձեր հերոսը վաղ թե ուշ կանգնելու է դատաստանի առջև: Իսկ ստրուկ/ռաբ ըստ ձեր խուսույթի/ լինելը ձեր ընտրությունն էր կամ հոգեվիճակը. Էությամբ ազատը երբեք իրեն ստրուկ չի զգա.. Նաև լափաման բառն այդքան հաճույքով շահարկողներին ասեմ, որ ձեր պաշտելի նիկոլի օրոք ըստ հայտարարությունների ՀՀ բյուջե է վերադարձվել 118 մլն դոլլար, իսկ Հայաստանը տապալման հանգեցրած անհայրենիք ու ձախողված վարչախումբն իբրև պարգևավճար այդ գումարից ավելին է լափել՝ 120 մլն դոլարից ավելին:

Բա ու՞ր մնաց հպարտ հայը... Նիկոլ Փաշինյանին այսօր սատարողները մեղսակից են դավաճանին և իրենց խղճի վրա են վերցնում 5000-ից ավելի անմեղ զոհերի, 10 000 վիրավոր ու անդամալույծների, անհայտ թվով գերիների ու կորածների, մեր Հայրենիքի ¼ կորստի, քառասուն հազար հայրենազուրկ ու տնազուրկ փախստականների, ամեն օր ՀՀ սահմաններից կտոր-կտոր խլվող մեր հողերի մեղքն ու պատասխանատվությունը: Ասֆալտապատման արդյունքում <<Ռաբից հպարտ հայի>> վերածվածներին, եթե թիվ կարդալ և հասկանալ գիտեն, եթե ուղեղի մթագնումը վերջնական չէ, լափաման թեմայով մի բան էլ փոխանցեմ. մոտ մեկ տարվա կտրվածքով պետական պարտքը աճել է 521 մլրդ դրամով:

Մսխել կամ լափել են 584 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ կառավարության հաշվի մնացորդը ԿԲ ում 280 մլրդ դրամ է: Փետրվարին այն 368 մլրդ էր: Երևի շուտով քանդեք ձեր գյուղի բացակա ասֆալտն ու թոշակ, աշխատավարձ վճարեք կամ տասնյակ հազարավոր անտունների կացարան կառուցեք: Կամ էլ այդ ասֆալտից մեդալ ձուլեք ու կախեք ձեր տուրիստական կամոֆլյաժներից… Իսկ նիկոլը կանգնելու է դատարանի առջև…ու մեղքի, մեղավորության ու հանցակցության քարը չի իջնելու ձեր խղճից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ