30 12 2020

ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են կապի ալիք ստեղծելու հնարավորությունը

ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են կապի ալիք ստեղծելու հնարավորությունը

Ադրբեջանի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարներ Ալի Նագիեւը և Արմեն Այվազյանը Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի միջնորդությամբ Մոսկվայում կայացած հանդիպմանը նշել են տեղեկատվության փոխանակման համար կապի ալիք ստեղծելու կարեւորությունը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։

«Հանդիպմանը նրանք նշել են անհրաժեշտության դեպքում տեղեկատվության փոխանակման համար համապատասխան կապի ալիքի կազմակերպման կարեւորությունը»,- ասված է հատուկ ծառայության կայքի հաղորդագրության մեջ:

Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հետ կապված, Ղարաբաղում բախումները դադարեցնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացիկ իրավիճակը, տարածաշրջանում միջազգային մարդասիրական օրենսդրության պահպանումը, ինչպես նաեւ «սահմանների անվտանգությունն ու ազատագրված տարածքներում ահաբեկչության դեմ պայքարը» ապահովելը:... Բացի այդ, քննարկվել են անհետ կորածների որոնման, գերիների փոխանակման եւ հակամարտության զոհերի հուղարկավորությունների վայրերը պարզելու, ինչպես նաեւ «անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ