Para.tv-ն հայտնում է․ «Թավշյա հեղափոխությունը խոստացավ պայքարել թալանչիների դեմ, սակայն ոչ մի բան չարվեց, որպեսզի ՀՀ-ի բանակի զենքի գնումների 95 տոկոսը դադարի պատկանել Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։
Այս մասին ասված է Para.tv-ի հրապարակած ռեպորտաժում։
ՊՆ մոնոպոլիստ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում գրանցված։
«Պատրոն Դավիթը չի խորշել առևտուր անել Թուրքիայի և Ղազախստանի հետ։ Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։ Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»,-ասված է ռեպորտաժում։
Նշվում է, որ ա ՀՀ-ին և Թուրքիային զենք վաճառողը նույն անձն է, ինչը չի մտահոգում ոչ Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին, ոչ էլ ԱԱԾ-ին։
Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՊՆ-ն թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս հետո անտոկոս 3,5 մլն դոլարանոց վարկ է տրամադրել Գալստյանին պատկանող օֆշորային ընկերությանը, որը մինչ այժմ չի վերադարձվել պետությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը