28 12 2020

Փաշինյանը փորձում է ակցիաների կազմակերպիչներին լռեցնել, բայց պետք հասկանա, որ իր գնացքը գնացել է. Արամ Հարությունյան



«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 226.2 հոդվածի առաջին մասով բռնություն գործադրելու և հրապարակային կոչերի համար: Այս մասին Yerevan.Today-ին ասաց Արամ Հարությունյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը. «Կարծում եմ, որ մեղադրանքն անհիմն է, որովհետև ելույթի այն հատվածը, որին հղում են կատարում իրենք, որևէ կոչ չեմ կարող տեսնել այդտեղ»:

Արամ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ քննչական մարմինների այս գործողություններում միտում է տեսնում. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքն ընդհանարապես հենարն չունի, որ եթե անգամ ընդդիմության կուսակցություններն իրենց դռները փակեն ու դուրս չգան փողոց, ժողովուրդը դուրս է գալու, հիմա այստեղ կարևոր է, որ ամեն ինչ տարվի իրավական դաշտ, ոչ թե սամասուդի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ