27 12 2020

Եկեղեցու դեմ 2․5 տարի տեղի ունեցող շարժերը համակարգված են և փորձում են մեծ թափ հավաքել․ Աբովյան



Բոլոր հակաեկեղեցական, հակապետական, հակազգային շարժերը, որոնք արդեն 2․5 տարի տևում են Հայաստանում, ակնհայտ ցույց են տալիս, որ այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Եկեղեցու դեմ, բավականին համակարգված են և փորձում են մեծ թափ հավաքել, բայց չի ստացվի, որովհետև սորոսածին նախագծերը պարզապես չեն աշխատի։ Այս մասին Սուրբ Գայանե եկեղեցու բակում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Եկեղեցին լոկ ինստիտուտ չէ Հայաստանի համար, քրիստոնեությունը լոկ դավանանք չէ, այն ապրելակերպ է, ամենակարևոր բաղադրիչն է, ողնաշարն է հայ ազգի, որը թույլ է տվել մեզ մնալ հայ և թույլ չի տվել ձուլվել»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ