Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվին ուղղված մեղադրանքները, որոնց մասին խոսվում է պատերազմի ավարտից հետո մի շարք արևմտյան երկրների ընդունած բանաձևերում: Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Թող երկրները, որոնք մեր դեմ բանաձևեր են ընդունել, բացեն աչքերն ու նայեն: Կեղծավոր քաղաքական գործիչներ, բացե՛ք ձեր աչքերը, նայե՛ք: Ձեր խորհրդարանները բանաձևեր են ընդունել: Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն, դա թղթի կտոր է: Բայց մեր դեմ կրկին անհիմն մեղադրանքներ են հնչում»,- նշել է նա՝ հավելելով, որ ինքը դիմել է ֆրանսիական, բելգիական և հոլանդական խորհրդարանների պատգամավորներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը