22 12 2020

Կոչ եմ անում բանակին և ոստիկանությանը՝ միանալ ժողովրդին, ամեն ժամ կարևոր է. Վազգեն Մանուկյան



Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի. Ես պատրաստվեցի, գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարեւորը, դրա ժամանակը կգա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրպրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

 «Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա: Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում եւ ռաջ գնալը: Մինչեւ այսօր ես ամաչում էի, որ մինչեւ հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության ինքս ինձ համար: Ես պատասխնատվություն էի զգում, որ պարտությունից հետո նույն գիշերը շպրտըեցինք դուրս այդ մարդուն: Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, բայց մենք մի հասարակություն էինք: Բայց այն ինչ կտարվեց, սարսափելի է: Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք: ԿԿառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք:

 Մի մտածեք, թե որեւէ կառավարություն կռուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, որը այստեղ կանգնած է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ