22 12 2020

Ինչո՞ւ են Խորհրդային Ադրբեջանի քարտեզի հիման վրա հակահայկական որոշումներ կայացվում․ Արփինե Հովհաննիսյան



ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքին ընդառաջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մեջբերումը «բացարձակ կապ չունի Սյունիքում տեղի ունեցող սահմանազատումների հետ»։

«Փաշինյանը մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի քարտեզը։ Այնինչ այս Ադրբեջանը՝ Ալիևի Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։ Իրենք իրենց սահմանադրությամբ, հռչակագրով իրենց հռչակել են Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, ոչ թե՝ Խորհրդային Ադրբեջանի։ Այսինքն՝ այս ամենն իրավաբանորեն կապ չունի այս Ադրբեջանի հետ։ Հիմա ինձ կբացատրե՞ք՝ հասկանամ, ինչո՞ւ են Խորհրդային Ադրբեջանի քարտեզի հիման վրա հակահայկական որոշումներ կայացվում»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ