21 12 2020

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումը

Այսօր, դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости-ն:

Տեղեկության համաձայն՝ նախարարները մտքեր են փոխանակել համատեղ հայտարարությունից (Ղարաբաղում զինադադարի մասին-խմբ.) բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ