18 12 2020

Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավորը մանդատը վայր է դնում

Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավորը մանդատը վայր է դնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դնելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի Սյունեցիներ,

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով եւ Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու ենք հզոր ռազմարդյունաբերություն եւ այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:

Մենք հուսահատվելու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին եւ ապրելու։

Սյունիքը եղել է, կա եւ լինելու է Հայաստանի ողնաշարը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ