Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ. այս մասին տեղեկացնում են մի շարք կազմակերպություններ, որոնց կողմից տարածված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ
Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։
Եռաբլուրը մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։
Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։
Դավաճան, երկիր ծախած, զինվորի և կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչև հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։
Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների և նրանց ծնողների առջև։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության` նրանց կիսատ թողած սրբազան գործը։
Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։
ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ
«Կամավորական շարժում» ՀԲԿ
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Ազատամարտիկ» ՌՀԿ
«Ֆիդայիներ» ՌՀԿ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը