18 12 2020

Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին

Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին

Aysor.am-ը գրում է․ «Այսօր ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:

Հայաստանը չի մասնակցի այսօրվա նիստին, Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք՝ մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը. այսօր նրա հուղարկավորությունն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ