ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան: Այս մասին ТАСС-ի-ի թղթակցին հայտնել են են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետը (Արմեն Աբազյանը)»,-նշել են գերատեսչությունում ՝ չհստակեցնելով այցի մանրամասներն ու ծրագիրը:
Դեկտեմբերի սկզբին Աբազյանը, որը նոյեմբերի 8-ին նշանակվել էր Հայաստանի ԱԱԾ պետ, այցելել էր Մոսկվա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը