«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր վաղ առավոտյան ժամը 08:30-ին Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Կայքի հաղորդմամբ` նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:
Կայքի տեղեկություններով, այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: Պարզ ասած, Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն բանակցել ադրբեջանցիների հետ և սեփական երկրի շահերը պաշտպանել, Բորտնիկովը գալիս է մեր փոխարեն բանակցելու: Թեման նախևառաջ Սյունիքի սահմաններն են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը