Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։
Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Վրաստան ու Թուրքիա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը