Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեծացում հնարավոր է, սակայն հակամարտության կողմերի հետ համաձայնեցմամբ: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների թվի մեծացմանը, ապա դա հնարավոր է միայն հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ, քանի որ մենք սկզբնապես պայմանավորվել ենք մեր խաղաղապահների թվի շուրջ, այդ քանակը համաձայնեցվել է»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը