16 12 2020

ՊԲ-ն տեղեկությունը չի հաստատել. Վահրամ Պողոսյանը՝ ևս 100 հայի գերեվարման լուրերի մասին

ՊԲ-ն տեղեկությունը չի հաստատել. Վահրամ Պողոսյանը՝ ևս 100 հայի գերեվարման լուրերի մասին

Արցախի ՊԲ-ն տեղեկությունը չի հաստատել, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրներում տարածվող տեղեկատվությունը, թե վերջին երեք օրում ևս 100 հայ է գերեվարվել:

«Պաշտպանության բանակը այդ տեղեկությունները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը, իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակի ու ռուս խաղաղապահ զորախումբ ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով»,- ասել է Պողոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ