15 12 2020

Ներկա վիճակը շատ ավելի սարսափելի է, քան թվում է․ Վազգեն Մանուկյան



«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ ներկա վիճակը շատ ավելի սարսափելի է, քան թվում է։

Այսօր երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ հայ ժողովուրդը ոչ միայն ունի տարածքային և մարդկային կորուստներ, այլ նաև կորցնում է վստահությունը երկրի ապագայի նկատմամբ, վիրավորված է բոլորի արժանապատվության զգացումը։

«Հարց է առաջանում՝ մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել և այդ ամենը մաքրել, սկսել կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք։ Ես համոզված եմ՝ այո։ Պատերազմը չի ավարտվել, այլ ակտիվ մասն է վերջացել, բայց շարունակվում են լոկալ, տեղային փոքր պայքարները, որտեղ մենք մեզ զգում ենք անպաշտպան և կոտրված։ Բանակը և կառավարությունը պարալիզացված են, տեղի բնակչությունը չի ստանում օգնություն այդ կառույցներից, և հարց է առաջանում՝ ո՞նց է պետք այս իրավիճակից դուրս գալ և ո՞ւր գնալ»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ