14 12 2020

Դավաճան Նիկոլի պատճառով Գորիս-Կապան ճանապարհը կփակվի՞․ քաղաքագետ

Դավաճան Նիկոլի պատճառով Գորիս-Կապան ճանապարհը կփակվի՞․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դավաճան Նիկոլի պատճառով կփակվի՞ Գորիս-Կապան ճանապարհը

Երեկ ազգադավ Նիկոլի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, որի ընթացքում նա մասնավորապես անդրադարձել է Կուբաթլուի և Զանգելանի շրջանների կարգավիճակին... "Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:",-ասել էր սա ու ակնարկել, որ սահմանազատման ժամանակ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, քանի որ այդտեղով է անցում մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ...

Թուրքի դեմ ծնկած Նիկոլը միտումնավոր չի նշել, որ այդ ճանապարհը Գորիս-Կապան ճանապարհն է, որը նաև Հայասատնը կապում է Իրանի հետ... Այո՛, կապիտուլյացիայի ստորագրումից հետո ազգադավ տականքը, չնայած այն հանգամանքին, որ այդ հատվածում մեր բանակը պահպանել էր իր դիրքերը, պարտավորվել է դրանք դուրս բերել, որի արդյունքում Գորիս-Կապան ճանապարհը երկու տեղում անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ շատ բնակավայրեր, այդ թվում նաև Կապան քաղաքը և Շուռնում գյուղը դառնում էր սահմանամերձ բնակավայրեր՝ այդ ամենից բխող բոլոր բացասական հետևանքներով...

Նիկոլը ԱԽ նիստին կիսատ-պռատ խոսելով և կոնկրետ անուններ չտալով, այնուամենայնիվ հասրացրեց հասարակությանը, որ կյանքի է կոչելու իր կողմից Իլհամի առաջ ստանձնած պարտավորությունները, որոնց հետևանքներն արդեն աղետալի են Հայաստանի համար...

Համոզված եմ, եթե պաշտոնական Բաքուն թույլ տա, որ Գորիս-Կապան ճանապարհն անխափան գործի, ապա դա շատ բարձր գնով է վաճառելու ազգադավ Նիկոլին ու մաքսիմալն է ստանալու Հայաստանից, որի մասին մենք դեռ չգիւտենք... Նիկոլը սեփական խայտառակությունները պարտակելու համար պատրաստ է ամեն ինչի...

Ի դեպ, Նիկոլի պատճառով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի հատվածներում ադրբեջանցիները ստացել են գերիշխող դիրքեր մեր նկատմամբ...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ