13 12 2020

«Փաշինյանը 5 մլրդ ստանա, մեզ 10 հազա՞ր եք առաջարկում»․ մարդիկ հրաժարվում են դուրս գալ փողոց․ Politik.am

«Փաշինյանը 5 մլրդ ստանա, մեզ 10 հազա՞ր եք առաջարկում»․ մարդիկ հրաժարվում են դուրս գալ փողոց․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Մենք արդեն մի քանի դրվագով անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի հակասական գործողություններին։ Իր վարչապետության ընթացքում նա գրեթե բոլոր դեպքերում արել է այն նույն քայլերը, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած տարիներին։

Այս օրերին իշխանությունները լծված են հաջակցություն Փաշինյանի հանրահավաքներին փողով մարդ բերելով։ ՀՀԿ իշխանության տարիներին Փաշինյանը հնարավոր բոլոր առիթներով խոսել է այս երևույթի դեմ։ Իսկ հիմա, երբ իր իշխանությունը հանրային աջակցության ֆոն ստեղծելու կարիք ունի, սիրով օգտվում է այս գործիքից։

Մամուլում արդեն անուններ գրվել են, թե ովքեր են հանրահավաքի համար մարդ հավաքում։ Հայտնի է նաև գինը՝ մեկ մարդու համար օրական 10 հազար դրամ։ Մարզերի մեր մի քանի ընթերցողներ տեղեկացրեցին, որ նույնիսկ 10 հազարով Փաշինյանի «աջակիցներ» հավաքելը դժվար գործ է դարձել։ Միտինգավորները հրաժարվում են 10 հազարով դրամի դիմաց դուրս գալ փողոց։

«Իշխանավորների համար միտինգավոր հավաքագրող մի քանի անձանց վտարել են Շիրակի մարզի գյուղերից։ Մարդիկ ասել են՝ Փաշինյանը 5 մլրդ ստանա, դուք մեզ 10 հազա՞ր եք առաջարկում։ Տարբեր գյուղացիներ ասել են, որ 30 հազար դրամից պակաս գումարի դիմաց չեն պատրաստվում փողոց դուրս գալ»,-այս մասին ասաց Շիրակի մարզի մեր զրուցակիցներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ