12 12 2020

Համանախագահները պատրաստ են ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներ որոնել

Համանախագահները պատրաստ են ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներ որոնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներ որոնել՝ հաշվի առնելով կողմերի կամքը: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, գրել է ТАСС-ը:

«Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ՝ համաձայն կողմերի կամքի: <...> Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հավաքական ստեղծման համար: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին՝ մնացած բոլոր հարցերի շուրջ, դա ամբողջովին կախված կլինի ձեզանից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, եւ ապագայի ծրագրերը կարող են մշակվել»,- ասել է դիվանագետը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, «որը վերջ է դրել պատերազմին»: «Մենք շատ դրական ենք վերաբերվում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնության բոլոր դրույթներին»,- ասել է ֆրանսիացի համանախագահը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ