Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ակցիա են անցկացրել Բաց հասարակության հիմնադրամի շենքի մոտ:
«Մեր 5000 զոհերի արյան պատասխանտվությունն ընկած է սորոսածին իշխանության ուսերին», - նշեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Ցուցարարները կարմիր ներկ լցրեցին հիմնադրամի մուտքի մոտ՝ որպես զոհերի թափված արյան խորհրդանիշ։
«Ոստիկանության և ԱԱԾ-ի շենքերի մոտ ակցիա իրականացրեցինք, և ոչ մի խնդիր չեղավ: Այստեղ ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ Սորոսի գրասենյակին: ՀՀ-ում ավելի պաշտպանված է Սորոսի գրասենյակը, քան Ոստիակնությունն ու ԱԱԾ-ն՝ իրենց գլխամասային շենքերով»,- նշեց Մալյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը