12 12 2020

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը առաջին անգամ խախտվել է՝ ռազմական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում, հայտնում է ТАСС-ը:

«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտարկման 23 կետերից ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք»,- ասվում է տեղեկագրում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ