Հանրապետական կուսակցության գրասենյակի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում:
Ներսում գտնվող ԱԱԾ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին` դատարանից թույլտվություն ունեն, որ քննչական գործողություններ իրականացնեն տարածքում և խուզարկեն գրասենյակը: Ինչպես հասկացանք` ինչ-որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու պատճառաբանությամբ:
Այս պահին ընթանում է խուզարկությունը, ավարտվելուց հետո մանրամասները կներկայացնենք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը