Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ռեվքեմ» տեսաշարի երկրորդ մասում նշեց․
«Ես չեմ պատմելու, թե ինչու էին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե-Թեփեն, որպեսզի ցույց տան PR-ով, որ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում․ «Ուզում ա 5000 մարդ մորթվի, ուզում ա 6000 մարդ մորթվի, մենք, մեկ է, Լելե-Թեփեն պետք է հետ բերենք»։
Ես չեմ պատմելու, և վստահ եմ՝ այն, ինչ չեմ պատմելու, պատմելու են ականատեսները։ Շատերն են պատմելու, և այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը