11 12 2020

Դուք մամուլի քարտուղարի մակարդակից էլ ցածր եք․ Արագած Ախոյան



Ադրբեջանի` կենսագրություն չունեցող պետության ղեկավարը, երբ որ շքերթի ժամանակ անասնաբար նման բան է հայտարարում, էդ իրավունքը նրան տվել է Նիկոլ Փաշինյանը: Մեր «դարպասը» բաց է, մեր սահմանների մոտ ադրբեջանցի զինվորներն իրենց լկտիաբար են պահում, սահման են գծում, իհարկե կասեն, որովհետև մենք այսօր իշխանություն չունենք: Մեր չակերտավոր վարչապետը՝ նախկին վարչապետ Նիկոլօղլուն, այդ դիրքերն էլ է հանձնել քաղաքական դաշտում և այսօրվա իրավիճակը թելադրում է, որ նա իրեն պահի այդպես։ Այս մասին մամուլի ասուլիսում անդրադառնալով երեկ Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ հնչեցված հայտարարություններին, ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

«Հիմա հարց եմ ուզում ուղղել՝ եթե Դուք արդար եք, և քանի որ մեր մոտ պարտության իրավիճակ է, ինչո՞ւ չեք համարձակվում պատասխանել Ալիևին, չէ՞ որ պարտվելն էլ է մարդու համար, թե՞ էն մութ գործարքների մասին եք մտածում, որ ի լուր հայ ազգի ի հայտ կգա, և դուք ընդհանրապես կընկնեք այն անդունդը, որտեղ որ կաք: Դրել եք մամուլի քարտուղարի մակարդակով պատասխանում եք: Դուք մամուլի քարտուղարի մակարդակից էլ ցածր եք, որովհետև ի զորու չեք նույնիսկ Ադրբեջանի նախագահին պատասխանել»,- ասաց Ա. Ախոյանը՝ կոչ անելով հեռանալ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ