10 12 2020

Զախարովան մեկնաբանել է Ալիևի հակահայկական հայտարարությունը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի հակահայկական հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությանը Երևանի, Սյունիքի և Սևանի մասին:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ իրավիճակը տարածաշրջանում բարդ է, շատ ջանքեր են գործադրվել, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի, դադարեցվեն մարտական գործողությունները, կողմերը կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Մենք կարծում ենք, որ քաղաքական հայտարարությունները չպետք է ջնջեն այդ ամենի արդյունքները՝ Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումը»,- ասել է Զախարովան:

Նշենք, որ այսօր Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը «Ադրբեջանի պատմական տարածքներն են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ