Այսօր բողոքի ակցիաների, հանրահավաքների ժամանակ հնչող հիմնական լոզունգն այն է, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ ստորագրել է այդ փաստաթուղթը, բայց նա դավաճան է, որ թույլ է տվել հասնել այդ իրավիճակին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց բիզնես խորհրդատու Ստեփան Ավագյանը: Նրա խոսքով՝ հիմա պետք է հանրային տրամադրությունները չափել ոչ թե հրաժարականը պահանջող քաղաքացիների թվով, այլ նայել, թե քանի հոգի է այսօր սատարում այս իշխանությանը:
Ստեփան Ավագյանն անդրադարձավ նաև տնտեսության ներկայիս վիճակին և խոսեց ներդրումային միջավայրի մասին՝ ասելով, որ առաջիկայում Հայաստանում ներդրումներ անելու է Ռուսաստանը, իսկ այս իշխանության մնալու դեպքում նաև Թուրքիան:
Հարցազրույցը վարեց Տաթև Միրզոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը