10 12 2020

Մանրամասներ՝ Արմեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից

Մանրամասներ՝ Արմեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից

ՀՀ նախագահի աշխատակազմը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում էր, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման մասին այլ մանրամասներ ճշտելու համար զանգահարեցինք երկրորդ նախագահի գրասենյակ։ Այլ մանրամասներ չհայտնեցին, բացի հաղորդագրությունում նշվածից։ Մեր հարցին, թե ո՞ր կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը, պատասխանեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի։

Մեր հարցին, թե հաստատո՞ւմ են մեր տեղեկությունն այն մասին, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում, գրասենյակից հաստատեցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ