Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
«Ձեր հրաժարականն է պահանջել ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները, ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, ձեր հրաժարականն է պահանջում ամենակարևոր մարզերի ամենակարևոր քաղաքների քաղաքապետերը, ավագանիները, ԵՊՀ գիտական մարմինը, տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ, մտավորականներ... հիմա ոչ ոք այս մարդկանցից ժողովրդին չի՞ ներկայացնում: Եվ այսքանից հետո դուք փոխում եք մարզպետներին, էկոնոմիկայի նախարար եք փոխում, էդ փոփոխություններով չի լուծվելու էդ խնդիրները, որի համար այդ հրաժարականը պահանջվում է»:
Պատգամավորին ի պատասխան վարչապետն ասաց.
«Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչներն առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մեկ նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից»:
Ամբողջականը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը