Որքան էլ ծանր լինի, պետք է խոսել Ադրբեջանի հետ և նաև դիվանագիտական հարաբերություններ է պետք հաստատել:
Ադրանիկ Քոչարյանին նախ ուզում եմ ասել՝ ցուցաբերեք այնքան ողջախոհություն, պատասխանատվություն, որ նախ կարողանաք բարձր մակարդակով ճշտել, թե որն է այսօր Ադրբեջանի և Հայաստանի նոր սահմանային բնագիծը, հետո նոր խոսեք դիվանագիտական հարաբերություններից: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Եթե այսօր դուք չեք կարողանում պաշտպանել ձեր պետական սահմանները, եթե այսօր համանքապետերը պետք է զենք առնեն, բնագծերով զբաղվեն, թե որտեղ պետք է կանգնի ադրբեջանցին, որտեղ հայը… ինչի մասին է խոսքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը