«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը մանդատը վայր է դնելու գործադիրում աշխատանքի անցնելու համար։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը, թե նոյեմբերի 10-ից հետո իր որոշ գործընկերներ մանդատը վայր դրեցին կամ դուրս եկան խմբակցությունից, արդյոք ինքն այդ մասին չի մտածել, ասաց.
«Ես չեմ պատրաստվում լքել մեր քաղաքական թիմը, որովհետև այս պահին դա չեմ գտնում ճիշտ, և ովքեր որ լքել են քաղաքական թիմը, ինձ համար անընդունելի է: Մենք միասին ենք եկել և բոլոր խնդիրները պետք է պատրաստ լինեինք միասին լուծելու»,- ասաց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը