09 12 2020

Պատգամավորները պետք է Հայաստանի Հանրապետությունը վերանվանեն Թրքահայաստանի․ Իշխանյան

Պատգամավորները պետք է Հայաստանի Հանրապետությունը վերանվանեն Թրքահայաստանի․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ԴԵՊԻ ՆՈՐ ԹՐՔԱՀԱՅԱՍՏԱՆ

Աշխարհի բոլոր պետություն ունեցող ժողովուրդներն ընդունում են միայն հաղթանակներ։ Ցանկացած ասպարեզում, հաղթանակները բերում են ազգային ոգևորության, տարբեր ոլորտներում հաջողությունների։ Հաղթանակ կերտողներն արժանանում են մրցանակների, շքանշանների, մեդալների։Այդ ժողովուդները չեն ընդունում պարտված ղեկավարին։Եթե նա ինքնասպան չի լինում, կամ կամովին չի հեռանում, ապա նա չի կարող իր աթոռը պահել ժողովրդի համատարած ցասման պայմաններում։Եվ նույնիսկ, նրա նախկին համախոհները չեն կարող հաշտվել պարտության մտքի հետ։

Մերն ուրիշ է։ Բազմաթիվ են անձինք, ովքեր պարտությունը դիտարկում են, որպես հաղթանակ։ Նրանք պատրաստ են լիզել թշնամու ոտքերը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ թշնամու հետ, չնկատել իրենց ապաշնորհության պատճառով գերի ընկածների կտտանքները, հանուն թշնամու կողմից «քաղցր աչքի», այսօրվանից հանձնել Սյունիքը, հանուն երկաթգծի բացման և թուրք-ադրբեջանական բիզնեսի (դե մենք էլ փշրանքներից կօգտվենք)։ ԱԺ-ում ներկայացված միայն ստամոքսով մտածող պատգամավորները պետք է հետևողական լինեն և օրենքով հաստատեն հանուն պարտության մրցանակներ և Հայաստանի հանրապետությունը վերանվանեն Թրքահայաստանի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ