ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին մեկնարկեցին խորհրդարանական լսումներ, օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծն էր։
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։
Նա նշեց, որ նախ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։
«Վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն: Երկրորդ՝ ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակ՝ փոխադարձ վստահելի: Գիտենք, որ վերջին 2 տարիներին մեր պետական մարմիններևը խզում են ունեցել ՌԴ պետական մարմինների հետ։ Այս առումով կարծում ենք շատ մեծ անելիք կա»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը