06 12 2020

Իշխանական քարոզչամեքենան սարսափած է տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց․ Աբովյան

Իշխանական քարոզչամեքենան սարսափած է տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց․ Աբովյան

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը գրում է․

«Շատ զվարճալի է ուսումնասիրել, թե ինչպես են իշխանասեր եւ նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում  հերքել անհերքելին եւ ներկայացնել, թե իբր այսօրվա աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել։ Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի եւ ավելի շատ դուրս են գալիս փողոց եւ բարձր ասում են միայն մի բան.կապիտուլյանտ ,անպարկեշտ, հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության եւ հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։

Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է մարդկանց համոզել, որ իրենք իրենց արժանապատվության վրա թքած ունենան, իշխանության քարոզչամեքենան համոզում է մարդկանց, որ իրենք անողնաշար եւ անպատիվ մանկուրտներ են, ի վերջո իշխանությունը  փորձում է համոզել մարդկանց, որ չհավատան իրենց աչքերին։

Ի՞նչ ասեմ... ասելու բան ըստ էության չկա, որքան էլ իրենք հիմարացած փորձեն համոզել իրենք իրենց, որ հայ ժողովուրդը կհանդուրժի դավաճանությունը եւ հայրենազրկությունը, այդքան ավելի արագ սրանք դե յուրե կհեռանան։

Հ.Գ.

Իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այսօր ընդամենը 7000 մարդ էր ներկա հանրահավաքին։ Մի՛ ծիծաղացեք, իրականում իրենք այդ հիմարությանը հավատում են)»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ