05 12 2020

«Հեղափոխության» կեղծ թեզերը. Ստեփան Դանիելյան

«Հեղափոխության» կեղծ թեզերը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

««Հեղափոխության» կեղծ թեզերը - ինչպես էին ժողովրդին հիմարեցնում

1. Նոր Հայաստան - Հին Հայաստան,
2. Նոր Սերունդ - Հին սերունդ,
3. Քաղաքակիրթ աշխարհ - Ոչ քաղաքակիրթ աշխարհ,
4  և վերջապես՝ եվրոռեմոնտ։

Հիմա փորձենք առանձին - առանձին դիտարկել։

1. Կայացած երկրները հենվում են իրենց ազգային ավանդույթների վրա, բնականաբար, դրանք կատարելագործելով։ Բրիտանիան ամենապահպանողական, եւ միեւնույն ժամանակ առաջավոր երկրներից է։ Բրիտանացիները հպարտանում են իրենց իրավապահ համակարգի կայացվածությամբ, համալսարանների ու քոլեջների հնությամբ, նախորդ սերունդների ստեղծած արժեքներով։ Որքան հին է համալսարանն, այնքան ավելի հեղինակավոր է, որքան հին է առանձնատունն, այնքան բարձր է գինն, իսկ տներում նախկին սերունդների դիմապատկերներն են կախում։

Չի կարող լինել Նոր Բրիտանիա, որը չհենվի Հին Բրիտանիայի վրա։ Նույնը կարելի է ասել Չինսատանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին։ Հին Հայաստան - Նոր Հայաստան կեղծ թեզը մշակվել է Հայաստանից հեռու ափերում, մեզ պառակտելու համար' ամաչելու ու մերժելու նախորդ սերունդներին։ Գուցե մեզ հոգեբանորեն պատրաստում էին պարտությանը, նախօրոք մեղավորներ նշանակելով։

2. Նոր սերունդ -Հին սերունդ։ Չի կարող երկնքից հայտնվել ինչ-որ նոր սերունդ, ունենալով առաքինություն ու հմտություններ։ Ցանկացած նոր սերունդ հնից վերցնում է լավագույնն իր կողմից ավելացնելով նորն ու դրանք փոխանցում հաջորդներին։ Այսօրվա Ազգային Ժողովի ու կառավարության «նոր սերնդին» նայելով այս պարզ ճշմարտությունն ակնհայտ է դառնում' դրանք  տգիտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի փառատոնի նմուշներ են։ Ցանկացած տաղանդավոր երիտասարդի կողքին հմուտ մաեստրո պետք է լինի։

Հիմա նույնպես փորձում են այդ թեզը առաջ տանել, ըստ երևույթի Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում։

3. Ոչ ժողովրդավարակ Ադրբեջանն ավելի լավ էր նախապատրաստվել պատերազմին, քան իրեն ժողովրդավարական հայտարարած «Նոր Հայաստանը»։ Առհասարակ, Հարավ -Արեւելյան Ասիան ռացիոնալությամբ ու առաջադիմությամբ ավելի մեծ հաջողություններ է գրանցում, քան Հին Եվրոպան։ Չկան առաջավոր երկրներ, այլ կան մրցունակ ու ավանդույթներ ունեցողներ։

4. Վերջապես եվրոռեմոնտի մասին։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն ճանապարհը և ոչ մի եվրոռեմոնտ որևէ երկրի «Եվրոպա» չի դարձնի։ Ոչ ոքի պետք չի նմանակել, սակայն վերցնել ուրիշների լավն ու օգտակարը, պարտադիր է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ