Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ համայն աշխարհասփյուռ հայությունը մեծ ուշադրությամբ հետևում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին։ Այո, երեկ, մոտ մեկուկես ժամ Հայաստանը՝ ՆԱԽԱԳԱ՛Հ ունեցավ, ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ... Իհարկե չեմ խոսում այն մարդկանց մասին, ում հոգեբանության վրա՝ բարդ ստորադասական նախադասությունները տրավմատիկ ազդեցություն են ունենում և բերում են օրգանիզմի միակ ֆունկցիայի՝ մարսողական գործընթացների խանգարմանը։
Այսօր առավոտյան ես փորձեցի լսել Նիկոլ Փաշինյանի արդարացումները կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքի և հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ գիշեր չի քնել և ակնհայտ անցել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների» շարքերը։ Ավելի լուրջ հիմնավորումներ Նախագահի խոսքերին, ոչ-ոք չէր կարող տալ։
Ամեն դեպքում, այսօր ուզում եմ խոսել մի ֆենոմենի մասին, որը կոչվում է «ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ»։ Դավաճանությունը, դա միտումնավոր վնասի (նյութական, բարոյական կամ ֆիզիկական) պատճառումն է իրեն վստահող մարդուն կամ մարդկանց խբին։ Մեր դեպքում՝ ՄԵԾ ԽՄԲԻ, որին Փաշինյանը անվանում էր ԺՈՂՈՎՈւՐԴ կամ «ժողջան»։ Այստեղ ուզում եմ հստակ տարբերակենք ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆԸ՝ ՀԱՎԱՏՈւՐԱՑՈւԹՅՈւՆԻՑ։ Պետրոս առաքյալը երեք անգամ ՈւՐԱՑԱՎ Հիսուս Քրիստոսին, սակայն առ այսօր հարգանք է վայելում։ Իսկ Հուդան, միայն մեկ անգամ ԴԱՎԱՃԱՆԵՑ Քրիստոսին և այդ արարքը առ այսօր հանդիսանում է դավաճանության էտալոն։
Ավելի մանրամասն, դավաճանության մասին նկարագրվում է Դանթեի «Աստվածային կատագերգության» մեջ։ Դանթեի դժոխքի վերջին՝ 9-րդ պարունակը, գրողը համարում է տիեզերքի կենտրոնը, այստեղ են պատժվում նրանք, ովքեր ոտնահարել են իրենց հանդեպ տածած վստահությունը՝ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ: Մեղսավորների պատիժը սառցե լճում մնալն է, նրանք խրված են այստեղ մինչև կոկորդը: Այստեղ փակված են Հուդան, Բրուտոսը և Կատեյը: Այստե՛ղ է Նիկոլ Փաշինյանի տեղը...
Դավաճանները լինում են ակտիվ և պասիվ։ Իրենց միավորում է այն, որ իրենք չունեն ԱՐԱԾ ԳՈՐԾ, ստեղծած... Նրանք ապրում են այլ ստեղծագործ անձերի հաշվին։ Ո՞Վ կիմանար Հուդայի մասին եթե չլիներ Հիսուս Քրիստոսը։ Ո՞վ կիմանար Նիկոլ Փաշինյանի մասին եթե չլիներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը...
Ոչ վերբալ լեզվում ընդունված է ընկալել, որ երբ մարդը, իր խոսքի ընթացքում շարունակաբար փորձում է փակել բերանը, ձեռքը տանում է դեպի քիթը և էլի որոշ ժեստեր է անում, ապա ՆԱ ՍՏՈւՄ Է, ընդ որում ոչ արհեստավարժ կերպով՝ այնպես, որ ինքն էլ չի հավատում իր ասած ստին... Նայեք անպայման Փաշինյանի վերջին «լայվը» և կտեսնեք, որ սույն սուբյեկտը, իր ամբողջ խոսքի ընթացքում, ձեռքը շարունակաբար տանում էր դեպի քիթը...
Այո, Նիկոլ Փաշինյանը, իր առավոտյան խոսքով, մերժեց Նախագահի բարեգթորեն առաջարկած հումանիտար միջանցքը և բոլորին ուղերձ հղեց՝ մեկ մարդու նման 15:00-ին գնալ Ազատության հրապարակ և սատարել Վազգեն Մանուկյանին, որպես ՎԱՐՉԱՊԵՏԻ՝ ՀԱՅ ժողովրդի թեկնածուի։
Այո, եկել է ԱՐԱԳ-ԱՐԱԳ ՍԱՓՐՎԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ, զարմացած աչքերով՝ «ես 2018-ին հարապարակում չեմ եղել...» ասելու ժամանակը, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և դավաճանական արարքին ադեկվատ գնահատական տալու ժամանակը, Ռոբերտ Քոչարյանին գովաբանելու և նրա նկատմամբ վստահություն արտահայտելու ժամանակը, սորոսականներին մերժելու ժամանակը, ԱՊԱՇԽԱՐՀԵԼՈւ ժամանակը...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը