02 12 2020

Դե հիմա ստացվել է՝ հարավային ուղղությունը ճեղքել են, կարող ա չճեղքեին, չպարտվեինք․ իմքայլական պատգամավոր



Այս երկու տարում շատ բան է փոխվել բանակում։ Այս 2,5 տարում ձեռք են բերվել հակօդային պաշտպանության միջոցներ, որոնք ամեն խփում էին «Բայրաքթարներ» ու ԱԹՍ-ներ, որը երբեւէ չի եղել: Ձեռք է բերվել սննդի մատակարարման այդ մեխանիզմը եւ բանակում սնունդը ապահովվել է նորմալ, անգամ պատերազմի օրերին: Ինչ վերաբերում է «ՍՈՒ»-երին, ապա այո, դեռեւս աշխատանք կար, որ պետք է արվեր»: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 2-ին։

Կասկածում եմ, որ ինչ-որ ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել է, որ պետք  է դադարեցնել պատերազմը, այն է՝ 4-րդ օրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Օնիկ Գասպարյանը հենց 4-րդ օրն ասել է, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, որովհետև չենք կարող դիմակայել:

Դիտարկմանը, թե դեռևս հունիսին ԶՈւ ԳՇ պետն է նշել, որ պետք է խուսափել պատերազմից, պատգամավորն արձագանքեց. «Դուք պատկերացնու՞մ եք՝ այդքան ռեսուրս ունենալով՝ հանձնվեինք, և այս նույն հողերը տայինք, ինչ կստացվեր: Մինչև վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, հիմա ինչ կանեիք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ