02 12 2020

Հիշում ե՞ք, սեպտեմբերի 26-ին պետք է հեռարձակվեր պետական դավաճանի հարցազրույցը. Ղազինյան

Հիշում ե՞ք, սեպտեմբերի 26-ին պետք է հեռարձակվեր պետական դավաճանի հարցազրույցը. Ղազինյան

2020թ., սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավրապես, պետական դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Դավաճանն այդ ժամանակ «դուխով էր», սպառնում էր ալիևին կոնֆիդենցիալ տեղեկության հրապարակմամբ, որը հուսահատորեն կապակայունացնի ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:

Իսկ ինչ ստացանք արդյունքու՞մ, ճիշտ է, անվերապահ և աբողջական կապիտուլյացիա և ՀԱՅԱՍՏԱՆԻ ներքաղաքական վիճակի հուսահատ ապակայունացում:

Հիշում ե՞ք, սեպտեմբերի 26-ին պետք է հեռարձակվեր պետական դավաճանի հարցազրույցը, որի ընթացքում նա պետք է աներ այնպիսի ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող բացահայտումներ: Սակայն, ի զարմանս մեզ, այդ զրույցի հեռարձակումը հետաձգվեց, ցուցադրեցին միայն մի փոքր հատված:

Հաջորդ օրը առավոտյան 07.15 սկսվեց Արցախը կործանող պատերազմ, իսկ հարցազրույցն այդպես էլ չհեռարձակվեց:

Հիմա հարց. ինչու՞ պետական դավաճանը չհրապարակեց ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ տեղեկությունը, ի՞նչ տեղեկության մասին է խոսքը և ի՞նչ կապ է ունեցել դավաճանի այս սպառնալիքը պատերազմի սանձազերծման հետ:

Դեռ շատ կեղտեր են դուրս գալու ջրի երես»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ