01 12 2020

Բողոքի ակցիաներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում



ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Կարեն Սարուխանյանի տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։

 

Այդ մասին հայտնում է Տելեգրամի Mediaport ալիքը, որտեղ նաև տեսանյութեր են հրապարակվել։

««Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես». Երևանում «Իմ քայլի» պատգամավորների տների բակերում ակցկացվող բողոքի ակցիաները հասան Գյումրի: Քաղաքացիները ակցիա են իրականացրել «իմքայլական» Կարեն Սարուխանյանի տան բակում»,հայտնում է տելեգրամյան ալիքը:

 

Ավելի վաղ նման ակցիաներ են տեղի ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Նարեկ Զեյնալյանի և Ռուբեն Ռուբինյանի, Ալեն Սիմոնյանի բակերում:  

Քաղաքացիները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու և ժողովրդին դավաճանելու մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ